News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախագահ Սերժ Սարգսյանը ռացիոնալություն չի տեսնում Եվրասիական տնտեսական միությունը լքելու՝ ընդդիմության առաջարկի մեջ։ Նախագահն այդ մասին ասել է «Արմենիա» հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում։

«Այդ առաջարկներում բացարձակապես ռացիոնալություն չեմ տեսնում։ Տեսնում եմ որոշակի շահերին ծառայելու ցանկություն։ Կամ որոշակի համոզվածություն, որը գալիս է նյութին մինչեւ վերջ չտիրապետելուց։ Ես որեւէ լուրջ լուրջ փաստարկ չեմ տեսել»,- նշել է նա։

Դիտարկմանը, թե հունվարի 1-ից 900 ապանք կարող են թանկանալ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Դրանք էական ազդեցություն չեն կարող ունենալ։ Ոչ թռիչքային գնաճերի առումով, ոչ էլ տնտեսությանը խոչընդոտելու առումով»։

Նա նշել է, թե երբ մենք 2015-ին սկսեցինք լիարժեք անդամակցել ԵԱՏՄ-ին, մի քանի հազար ապրանքատեսակների դրույքաչափերը փոխվեցին։ «Եղա՞վ ազդեցություն, իհարկե՝ չեղավ։ Եւ հիմա էլ ազդեցությունը նաեւ փոխհատուցվում է այլ ապրանքատեսակների մասով, ավելի էժան գներով։ Կարծում եմ՝ այստեղ հավասարակշռված մոտեցում ունենք։ Եւ դա բերում է նրան, որ 2016 թ. մեր երկրում, ընդհակառակը, գնանկում եղավ»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են՝ կապված միջզգային շուկայի հետ, բայց ընդհանուր գնաճը կառավարելի է։ Աշխատավարձերի բարձրացման տեմպը հենց այսօր մի քիչ ավելի բարձր է, քան գնաճը»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ