Apple-ը հայտարարել է iMac Pro-ի վաճառքի մեկնարկի մասին, հաղորդում է Lenta-ն:
Համակարգիչը նախնական վիճակով արժե 5000 եվրո: Նախնական տարբերակում այն ունի 3,2 գիգահերց տակտային հաճախականությամբ Intel Xeon W 8 միջուկանի պորցեսոր, 32 գիգաբայթ օպերատիվ հիշողություն եւ Radeon Pro Vega 56 տեսաքարտ:
Ամերիկյան Apple Store-ում կա համակարգչի մի քանի տարբերակ, ինչպես նաեւ օգտատերեի կողմից կարգավորելու հնարավորություն: 18 միջուկանի պորցեսորով, 128 գիգաբայթ օպերատիվ հիշողությմաբ եւ Radeon Pro Vega 64 գրաֆիակական ադապտերով այն մոտ 800 հազար ռուբլի կարժենա կամ 13,5 հազար դոլար: