News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արցախում դեկտեմբերի 11-ին համածառայակցի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում ստացած Նարեկ Ադիբեկյանին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, հողին են հանձնել: Նրան հուղարկավորել են Երեւանում: Զինծառայողի հուղարկավորությանը ներկա են եղել ԶՈւ սպաներ, նրա ծառայակից ընկերները:

Նարեկ Ադիբեկյանը ՌԴ Պյատիգորսկ քաղաքից էր, Ռուսաստանի Դաշնությունում ծառայությունն ավարտելուց հետո նա վերադարձել էր Հայաստան՝ սովորելու նպատակով եւ նրան այստեղ զորակոչել էին բանակ: 45 օրից նա կավարտեր ծառայությունը:

Նշենք, որ նախնական տվյալներով՝ Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը մարմնի տարբեր շրջաններում վիրավորումներ է ստացել ծառայակցի կողմից, նրա ծառայակիցը կալանավորված է:

Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ պարտադիր ժամկետային զինծառայողը ձերբակալվել է՝ ծառայակցին սպանելու կասկածանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ