News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին իր  խոսքով ներկայացրել է Իրանի կողմից միջազգային իրավունքի խախտման «անհերքելի» ապացույցներ Եմենում հուսիթներին հրթիռներ մատակարարելու մասին, հաղորդում է AP-ն:

Հեյլին հրապարակել է վերջերս գաղտնազերծված ապացույցներն, այդ թվում Եմենում հուսիթների կողմից վերահսկվող տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մասերի մասին:

Ըստ նրա հրթիռների մասերը ունեն մակնշում, որն ապացուցում է, որ դրանք Իրանում են արտադրվել:

Նա նշել է, որ սա ապացուցում է ՄԱԿ ԱԽ «բանաձեւերի ակնհայտ խախտումները, մինչդեռ միջազգային հանրությունը միջուկային պայմանագրի պատճառով այլ կողմ է նայում»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն Իրանին «դիմակայելու» համար կաշխատի միջազգային կոալիցիա ստեղծելու ուղղությամբ: «Մենք ստեղծում ենք կոալիցիա, որ իսկապես դիմակայենք Իրանին եւ այն ամենին, ինչ նա անում է», - ասել է Հեյլին, հաղորդում է Reuters- ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ