News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիլյամ Սարոյանը հայ եւ ամերիկացի ժողովուրդներին միացնող օղակն է։ Այս մասին դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դեսպանության ֆինանսավորմամբ բեմադրված ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Քարանձավի մարդիկ» պիեսի պրեմիերայի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ռոբերտ Անդերսոնը։

«Այս ներկայացումը ոչ միայն կարեւոր է երկու երկրների մշակութային կապերի ամրապնդման տեսանկյունից, այլ նաեւ ցուրտ ձմռանը մարդկանց ջերմացնելու տեսանկյունից»,-նշեց նա։

«Գոյ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանն էլ ընդգծեց, որ ներկայացումը նվիրվում է Վիլյամ Սարոյանի 110-ամյակին։ «Անմարդաբնակ քարանձավում, անպետք հռչակված մարդիկ չեն չարացել եւ հուսահատվել։ Նրանց կոչումն է կյանքը։ Նրանց քարոզն է սերը։ Եվ սերն արձագանքում է՝ երեխա է ծնվում»,-նշեց նա։

Նշենք, որ «Քարանձավի մարդիկ» պիեսը հանդիսատեսին ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես է եկել «Գոյ» թատրոնը։ Նախատեսվում է «Քարանձավի մարդիկ» պիեսը ներառել թատրոնի մշտական խաղացանկում։

Տպել
Ամենաշատ