News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում գինու գավաթի ծավալը վերջին 300 տարվա ընթացքում ավելացել է յոթ անգամ, ընդ որում առավել ինտենսիվ աճ վերջին երկու տասնամյակների ընթացքում է նկատվել, գրում է BMJ ամսագիրը:

Անգլիայում սպառած ալկոհոլային խմիչքների թիվը եւ տեսակը վերջին 300 տարիների ընթացքում փոխվել են, հիմնականում պայմանավորված տնտեսական, սոցիալական եւ օրենսդրական գործոններով: Մինչեւ XX դարի երկրորդ կեսը գարեջուրը եւ ոգելից խմիչքները ալկոհոլի ամենահայտնի տեսակներն էին, իսկ գինին օգտագործում էին միայն հարուստ խավի մարդիկ:

Սակայն, 1960-1980 թվականներին, գինու քանակը, որ խմում էին անգլիացիները, ավելացել էր գրեթե չորս անգամ, այնուհետեւ կրկնապատկվել էր 1980 եւ  2004 թվականների ընթացքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ