News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ճապոնական ընկերությունն իր աշխատակիցների աշխատավարձի մի մասը բիթքոինով կվճարի: GMO Internet ընկերությունը հաջորդ տարվա հունվարից մինչեւ 100 հազար իենը (890 դոլար) բիթքոինով կվճարի:

«Աշխատակիցները եթե ցանկանան աշխատավարձը բիթքոինով կստանան»,- AFP-ին ասել է ընկերության մամուլի քարտուղարը: Նրա խսքով՝ ընկերությունն այսպիսով հույս ունի ավելի լավ հասկանալ վիրտուալ արժույթը: Նա նշել է, որ առաջարկից կարող է օգտվել ընկերության 4 հազար աշխատակից:

Այս տարի բիթքոինի համաշխարհային գներն ամբողջ աշխարհում աճել են՝ հունվարի 1000 դոլարից պակաս արժեքից այս շաբաթ հասնելով մինչեւ 17 հազար դոլարի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ