News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառավարվող` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կայացել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի բացման պաշտոնական արարողությունը: Կենտրոնն ունի նոր առաքելություն. Գյումրիի կենդանաբանական այգու առյուծների փրկության ծրագրից հետո, իրականացնել Կարմիր գրքում գրանցված՝ գորշ արջերի փրկության ծրագիրը ։

Ավելի քան 1 հա տարածք զբաղեցնող կենտրոնին կից կառուցվել է օժանդակ կլինիկա։ Շինարարական աշխատանքների վերջնական ավարտից հետո կենտրոնում հնարավոր կլինի շուրջօրյա վերահսկողությամբ ապահովել փրկված կամ կենտրոն տեղափոխված արջերի մասնագիտական խնամքն ու հետագա վերականգնումը: Կենտրոնը կարող է կացարան լինել 30 արջի համար։

2017թ.-ին հիմնադրամի իրականացրած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանի տարածքում անազատության մեջ պահվում է Կարմիր գրքում գրանցված ավելի քան 60 արջ։ Այս կենդանիները պահվում են ինքնաշեն ճաղավանդակներում՝ ռեստորանների, լցակայանների, հյուրանոցների, մասնավոր կառույցների հարեւանությամբ եւ տնամերձ տարածքներում՝ այցելուներին զվարճացնելու նպատակով՝ առանց կենդանաբուժական խնամքի, անհրաժեշտ սննդակարգի եւ տեսակին համապատասխան կենսապայմանների։

Կենտրոնում փրկված արջերը կանցնեն բուժման եւ ադապտացման բոլոր փուլերը, որից հետո՝ բացառիկ դեպքերում հնարավոր է վերադարձ վայրի բնություն, ինչպես օրինակ՝ տարեսկզբում Լոռվա մարզում առանց մոր գտնված արջի երկու քոթոթները։

Արջերի փրկության ծրագրի մի մասն էլ կյանքի է կոչվել Երեւանի կենդանաբանական այգու աջակցությամբ, որտեղ այս պահին վերականգնման փուլ է անցնում փրկված 10 արջ։

Վայրի կենդանիների փրկարար եւ վերականգնողական կենտրոնը հետագայում նույնպես կհամագործակցի Երեւանի կենդանաբանական այգու հետ՝ վայրի կենդանիների փրկության հարցում։

Կենտրոնի տեսլականում Կովկասյան հովազների փրկության, վերականգնման եւ վերարտադրության ծրագիրն է, որը հնարավորություն կտա վերականգնել ՀՀ Կարմիր գրքում հայտնված Կովկասյան հովազի վերարտադրությունը։

Կենտրոնի բացմանը ներկա են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

«Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք՝ վայրի կենդանի պահելը ոչ թե զվարճանք է, այլ՝ պատասխանատվություն: Բնությունից կտրված լինելն արդեն որոշակի սթրես է կենդանիների համար: Իսկ երբ դրան ավելանում է նաեւ ոչ ճիշտ խնամքը՝ իրական վտանգ է առաջանում թե՛ կենդանու, եւ թե՛ մարդկանց համար: Կենդանի խնամելը չի սահմանափակվում սնունդ ապահովելով. կան այնպիսի հարցեր, որոնց տիրապետում են միայն մասնագետները: Գործակցության արդյունքում ստեղծված այս կենտրոնը կարեւոր նշանակություն է ունենալու նման երեւույթն իր հետեւանքներով կանխելու համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«FPWC հիմնադրամն իր առջեւ խնդիր է դրել առաջիկա տարիներին փրկել Կարմիր գրքում գրանցված եւ անազատության մեջ պահվող 60-80 գորշ արջի։ Այս նախաձեռնությունն անհնար կլիներ առանց պետական գերատեսչությունների, հատկապես՝ ՀՀ բնապահպանության նախարարության, Բնապահպանական պետական տեսչության եւ ԱԻՆ-ի անմիջական միջամտության։ Շնորհակալ ենք նաեւ Երեւանի քաղաքապետարանին՝ Երեւանի կենդանաբանական այգու արջերի եւ գայլերի ընդարձակ ազատավանդակի կառուցման համար։ Առանց այս ամենի պարզապես անհնար կլիներ նախաձեռնել նման լայնածավալ ծրագիր»,- ասել է FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։

FPWC-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության համագործակցության շրջանակում ներկայումս լրամշակվում է ՀՀ կենդանական աշխարհի մասին օրենքը, որի դրույթների լիարժեք կիրառման դեպքում, հնարավոր կլինի ապահովել խնդրի լուծման իրավական կողմը։

Արջերի փրկարար եւ վերականգնողական կենտրոնի կառուցումը հնարավոր է դարձել FPWC գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, Կենդանիների փրկության միջազգային կազմակերպության (IAR), Ամստերդամի «Արտիս» թագավորական կենդանաբանական այգու եւ ՀՀ բնապահպանության նախարարության համատեղ ջանքերով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ