News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հանրային վերահսկողությունը ենթադրում է, որ պաշտպանության եւ Զինված ուժերի ոլորտի կառավարումը ընդհանուր առմամաբ պետք է իրականացվի հասարակական իշխանության կողմից: Այս մասին դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կողմից կազմակերպած «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» թեմայով միջազգային սեմինարի ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը:

Վերջինիս խոսքով՝  հասարակական վերահսկողության խնդիրը քաղաքական չեզոքություն ապահովելն է: «Ինչ վերաբերում է հանրային վերահսկողությանը, ապա դա ավելի լայն է եւ ենթադրում է, որ ժողովրդավարական ընտրությունների միջոցով հասարակության կողմից ընտրված պետական իշխանությունը պետք է վերահսկողություն սահմանի Զինված ուժերի նկատմամբ»,- բացատրեց Նահապետյանը՝ հավելելով, որ Հայաստանում կան քաղաքացիական, ժողովրդավարական եւ խորհրդարանական վերահսկողության կազմակերպման համար բոլոր իրավական հիմքերը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ ՀՀ Սահմանադրության մեջ արձանագրված է. կառավարությունը իրավունք ունի եւ պարտավոր է վերահսկել Զինված ուժերի գործունեությունը, սակայն նման իրավունք ունի նաեւ պետության խորհրդարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ