News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 18
Տեսնել լրահոսը

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման եւ արդիականացման միջոցառումների շրջանակներում այս տարի իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն։ Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ՝ մշակվել է  համակարգերի, կառույցների մնացորդային ռեսուրսի հիմնավորման եւ տեխնիկական վիճակի գնահատման 37 ծրագիր, տրվել է 126 նախնական եզրակացություն։ Հաստատվել են ակտիվ գոտու վթարային հովացման, էներգաբլոկի հուսալի սնուցման, բլոկային տրանսֆորմատորի, ինչպես նաեւ, այսպես կոչված, սպրինկլերային համակարգերի արդիականացման նախագծման տեխնիկական առաջադրանքները։

Նախատեսված ժամանակացույցի համաձայն սկսվել է արդիականացման ենթակա սարքավորումների առաքումը։ ՀԱԷԿ-ի տարածք են տեխափոխվել առաջին տուրբոգեներատորը, ենթասնուցվող ջրի տաքացուցիչը,  հովացնող պոմպերը, մի շարք այլ փոխարինվող համակարգեր։ Մատակարարվել է նաեւ կամրջակային էլեկտրական կռունկների արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասը։ Մյուս մասը տեղ կհասնի մինչեւ տարեվերջ։

Ըստ Արտեմ Պետրոսյանի՝ սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ եւ ՌԴ կառավարությունների միջեւ ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային եւ 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում, հնարավոր է, որոշ գետերի վրա արգելեն փոքր ՀԷԿ-երի կառուցումը
Կառավարության առաջարկը չի վերաբերում նախկինում կառուցված ՀԷԿ-երին…
Գերմանացի դիվանագետ․ ԱՄՆ-ը չպետք է սահմանի եվրոպական էներգետիկ քաղաքականությունը
Մենք պետք է խորհրդակցենք եվրոպական գործընկերների հետ․․․
Երեւանում կայացել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի համակարգող կոմիտեի նիստը
Նիստի ընթացքում մասնակիցները Հայաստանում ատոմային էներգետիկայի հանրայնացման եւ հասարակական ընկալման ձեւավորման պայմանավորվածություն ձեռք բերեցին...
Նավթի համաշխարհային գներն աճում են
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ դեկտեմբերյան մատակարարումներով աճել են 0,32 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 81,04 դոլարի...
Մեքսիկայի ընտրված նախագահը խոստացել է փրկել երկրի նավթի արդյունաբերությունը
Վերջին 6 տարում ընկերությունը նավթի արդյունահանումը կրճատել է 28 տոկոսով…
OPEC-ը 2018 եւ 2019 թվականներին նավթի համաշխարհային պահանջարկի աճի կանխատեսումը նվազեցրել է
2019 թվականին նավթի համաշխարհային պահանջարկի կանխատեսումը օրական նվազել է 50 հազար բարելով` մինչեւ 1,36 մլն բարել...
Ամենաշատ
Partner news