News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը այն 20 երկրներից մեկն է, որը թույլ է տվել ստեղծել այս կենտրոնը այնպիսի երկրների հետ միասին, ինչպիսիք են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Կանադան, ԱՄՆ-ն եւ այլն: Այս մասին դեկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտպանության եւ անվտանգության մշտական խորհրդարանական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Զինված ուժերի խորհրդարանական վերահսկողությունը» միջազգային սեմինարի ընթացքում հայտարարել է Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնեւի կենտրոնի ղեկավարի տեղակալ Ֆիլիպ Ֆլորին:

Ըստ վերջինիս՝ վերահսկողությունը շատ տեսակներ ունի, եւ դրանցից մեկը պաշտպանական ոլորտում հասարակական վերահսկողությունն է: Եվ սա ինքնին ենթադրում է խորհրդարանական բաղադրիչ:

«Հանրային վերահսկողությունը կարող է կազմակերպվել Պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո, մասնավորապես՝ այն քաղաքացիական մարմինների, որոնք առկա են տվյալ գերատեսչությունում», - ասել է Ֆլորին:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրներում զինված ուժերի հիմնական  անձնակազմը բաղկացած է մարդկանցից, որոնք փոխարինել են զինվորական համազգեստը  քաղաքացիականով, եւ դա, ըստ վերջինիս, սառը պատերազմի շրջանում գոյություն ունեցող սկզբունքներից շեղվելու որոշակի նշան է:

Ֆլորինը նաև ընդգծել է, որ խորհրդարանական վերահսկողությունը համագործակցության շրջանակներում իրականացվող գործընթաց է եւ ավելի շատ «սիմֆոնիկ նվագախմբում տեղ ունեցող համագործակցություն է» հիշեցնում, ինչը ենթադրում է, որ այն պետք է լինի լավ կազմակերպված եւ համակարգված:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ