News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հոկտեմբեր 24
USD
475.99
EUR
528.92
RUB
7.45
ME-USD
0.07
Տեսնել լրահոսը

«Զինված խմբի» գործով ամբաստանյալ Հարություն Սարիբեկյանի («Զիմ») պաշտպան Նարինե Ռշտունին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, դատարանից 40 աշխատանքային օր խնդրեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Ռշտունին նշեց, որ այդքան օր է հարկավոր՝ նյութերին պատշաճ կերպով ծանոթանալու եւ այնուհետեւ իր պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնելու համար: Մեղադրողները միջնորդությանն առարկեցին՝ նշելով,, որ 1 շաբաթն էլ բավարար է, իսկ դատավոր Արմեն Բեկթաշյանն էլ հայտարարեց, թե իրենք արդեն հետազոտել են 12 հատոր, հետեւաբար, պաշտպանին կարելի է ժամանակ տրամադրել դրանց ծանոթանալու համար, իսկ մնացած 25 հատորին էլ կծանոթանա դատաքննության ընթացքում: Ամբաստանյալներից Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը, սակայն, առարկեց՝ հայտարարելով, որ դա անթույլատրելի է, քանի որ խախտվում է անձի պաշտպանության իրավունքը:

«Իհարկե, իմ պաշտպանյալի համար գործի ձգձգումը լավ չէ, սակայն սա չի նշանակում, որ պաշտպանը 37 հատորին կարող է ծանոթանալ 7 օրում: Մեկ տարի է՝ խախտվում է Հարություն Սարիբեկյանի պաշտպանության իրավունքը, մեկ տարի է՝ տարբեր հանրային պաշտպաններ են գալիս, ներգրավվում, ծանոթանում գործի նյութերին, ապա ուրիշ մեկն է ներգրավվում: Խեղկատակություն է սա, ինչպե՞ս կարող է պաշտպանն այդքան մեծ ծավալի նյութերին ծանոթանալ 1 շաբաթում, ինչպե՞ս կարող է պաշտպանն առանց պաշտպանյալին մեկ անգամ էլ հանդիպելու պաշտպանություն իրականացնի»,- ասաց Հայկ Ալումյանը:

Նշենք, որ նախորդ նիստում Հարություն Սարիբեկյանը հրաժարվել է հանրային պաշտպանից եւ մասնավոր պաշտպան ներգրավվել Նարինե Ռշտունիին:

Դատավորը որոշեց Նարինե Ռշտունիին տալ 2 շաբաթ ժամանակ՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող ազատամարտիկ Հարություն Սարիբեկյանը մեղադրվում է «հանցավոր» խմբի անդամներին զենք վաճառելու մեջ: Ըստ որոշ տեղեկությունների, նա «Մուխա» տեսակի զենք է վաճառել խմբին: Առաջադրված մեղադրանքում, սակայն, ազատամարտիկն իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք, որ 2015թ. նոյեմբերի 25-ին Ազգային անվտանգության ծառայությունը Երեւանում վնասազերծել է ծանր հանցագործություն կազմակերպելու մեջ կասկածվող խմբի: ԱԱԾ-ի փոխանցմամբ, նոյեմբերի 25–ին ԱԱԾ աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ տան խուզարկության ընթացքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ինքնաձիգեր, ատրճանակներ, նռնականետեր (այդ թվում «մուխա» տեսակի), նռնակներ, պայթուցիկ նյութեր եւ պայթուցիկ սարքեր, կապի միջոցներ, փամփուշտներ, փամփշտակալներ, ռազմական հանդերձանք՝ այդ թվում զրահաբաճկոններ: Խուզարկության պահին առանձնատանը, Արթուր Վարդանյանի գլխավորությամբ, հավաքված են եղել հանցավոր խմբակցության 9 անդամները, որոնք ձերբակալվել են, ապա կալանավորվել: Ավելի ուշ մեղադրանքներ առաջադրվեցին երկու տասնյակ անձանց:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ