News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմի՝ որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչման հետ կապված քննարկումը «Զվեզդա» հեռուստաալիքի «Պրոցես» հաղորդման ընթացքում վերածվեց ծեծկռտուքի ադրբեջանցի լրագրող Ֆուադ Աբասովի եւ հայազգի փորձագետ Սամվել Ծատուրյանի միջեւ.

Խոսելով Թուրքիայում ԱՄՆ-ի որոշման հետ կապված բողոքի ցույցերի մասին՝ Աբասովը որոշեց «խայթել» հայկական եւ սիրիական ծագման «թուրքատյաց» փորձագետներին, որոնք, ըստ նրա, «խիստ նվազեցնում են Թուրքիայի դերը»: Երբ Աբասովին փորձեցին հակադարձել, նա սկսեց ագրեսիվորեն թափահարել ձեռքերը եւ մոտենալ Ծատուրյանին: Նրանց սկսեցին բաժանել ռուսաստանցի փորձագետներ Գեւորգ Միրզայանը եւ Իգոր Կորոտչենկոն՝ հորդորելով հանգստանալ եւ փակել թեման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ