News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կամբոջայի վարչապետ Խուն Սենը կոչ է արել ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը սառեցնել կամբոջական առաջնորդների արտասահմանյան ակտիվները՝ ի պատասխան իր կառավարության կողմից ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության հանդեպ գործադրած ճնշման, հաղորդում է AFP-ն:

ԱՄՆ-ն եւ Եվրամիությունը դադարեցրել են հաջորդ տարի Կամբոջայում կայանալիք ընտրությունների ֆինանսավորումը, Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է սահմանել որոշ կամբոջական առաջնորդների համար: Ներկայումս ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից ակտիվները սառեցնելու առաջարկ չկա, սակայն որոշ օրենսդիրներ սատարում են այդ գաղափարին:

«Ես կոչ եմ անում Եվրամիությանը եւ ԱՄՆ-ին սառեցնել կամբոջական առաջնորդների հարստությունը արտերկրում»,- ասել է Խուն Սենը: Ըստ վերջինիս՝ նա արտերկրում փող չունի, եւ Եվրամիության եւ ԱՄՆ-ի որեւէ գործողություն իրեն չի վնասի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ