News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի ազգային միավորման նախարարությունը հաստատել է, որ կշարունակի ջանքեր գործադրել Կորեական թերակղզու միջուկային խնդրի՝ խաղաղ ճանապարհով լուծման համար, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Նախարարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Լի Յու Չժինը հայտարարել է, որ կառավարության դիրքորոշումը մնում է անփոփոխ. երկիրը պատրաստ է շարունակել համագործակցությունը միջազգային հանրության հետ Կորեական թերակղզում միջուկային խնդրի խաղաղ կարգավորման համար:

Վերջինիս խոսքով՝ Սեուլը չի ճանաչում միջուկային ուժերի ստեղծման ավարտի մասին Փհենյանի միակողմանի հայտարարությունը: Սեուլը կշարունակի ջանքերը, որպեսզի Պեկինը հրաժարվի հրթիռային եւ միջուկային ծրագրերից եւ վերադառնա Կորեական թերակղզում խաղաղության եւ բարգավաճման ուղուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ