News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 22
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) զբաղվում է այն հարցով,թե  արդյոք Ադրբեջանի կողմից  Իլգար Մամեդովի գործով դատավճռի չկատարումը կդասվի խախտումների նոր գործընթացի բնութագրիչների շարքում։

Գործընթացը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում ներկայացվել է 2010 թվականին եւ թույլ է տալիս Նախարարների կոմիտեին, որը պատասխանատու է դատարանի վճիռների կատարման վերահսկողության համար, դիմել ՄԻԵԴ-ին  կազմակերպության անդամ պետության կողմից ստրասբուրգյան դատարանի վճռի չկատարման հարցով:

2017 թ. դեկտեմբերի 5-ին Կոմիտեն որոշում էր կայացրել Ադրբեջանի դեմ վարույթ սկսել՝ կապված իշխանությունների կողմից Մամեդովի անվերապահ ազատման մշտական մերժման հետ, այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը հայտնաբերել էր նրա իրավունքների բազմաթիվ խախտումներ: Հանձնաժողովի պաշտոնական դիմումը ստացվել է դեկտեմբերի 11-ին:

Մեծ պալատը կարող է լսելումներ անցկացնելու որոշում կայացնել: Եթե Մեծ Պալատը խախտում է գտնում, ապա գործը ուղարկվում է Նախարարների կոմիտե, ընդունված միջոցների վերանայման համար։

Հիշեցնենք, որ 2014 թ․ դեկտեմբերից կոմիտեն ընդունել է մի շարք որոշումներ եւ միջանկյալ բանաձեւեր, որտեղ ընդգծվում էր 2014 թ․ մայիսի 22-ի ՄԻԵԴ վճռի մեջ նշված քրեական դատավարության էական խախտումները եւ կոչ էր արվում անմիջականորեն եւ անվերապահորեն  ազատ արձակել Ի.Մամեդովին:

Սակայն, դատարանի վերջնական վճռից ավելի քան երեք տարի անց էլ մեղադրյալը դեռեւս գտնվում է անազատության մեջ քրեական դատավարության խախտումների պատճառով

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news