News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ կառուցողական աշխատանքին, բայց նրանց կողմից դեռեւս տեղաշարժ չկա, այնպես որ՝ Մոսկվան փոխադարձության սկզբունքով կպատասխանի Վաշինգթոնի ցանկացած ոչ բարեկամական քայլին: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Դաշնային խորհրդում «կառավարության հարցուպատասխանի ժամին», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ այս հարցում ԱՄՆ-ի կողմից որեւէ տեղաշարժ «մենք չենք տեսնում»: Նա պարզաբանել է, որ ամերիկյան կողմը մի շարք «նոր, բացահայտ ռուսական գործողություններ» է կատարել: Նրա խոսքով՝ այսպիսի քայլերի օրինակ է, մասնավորապես, Սան Ֆրանցիսկոյում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության փակումը: «Մենք առճակատման խորացում չենք փնտրում, բայց, բնականաբար, այսուհետեւ եւս փոխադարձության սկզբունքի համաձայն կպատասխանենք ոչ բարեկամական քայլերին»,- շեշտել է Լավրովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ