Նյու Յորքում Զուբիա Շահնազին ներկայացվել է բիթքոինի եւ այլ կրիպտոարժույթների լվացման մեղադրանք, որը ստացված փողն ուղարկել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման օգնության համար, փոխանցում է BBC-ն:
27-ամյա Զուբիա Շահնազը մեղադրվում է նաեւ բանկային խարդախության եւ փողերի լվացում կազմակերպելու համար: Նա կալանքի տակ կմնա, գրավով ազատելու միջնորդությունը մերժվել է:
Զուբիա Շահնազը ծնվել է Պակիստանում: Նա ԱՄՆ-ում լաբորանտ էր աշխատում: Մեղադրող կողմի խոսքով՝ նա բանկում խաբեությամբ 85 հազար դոլարի վարկ է ստացել՝ համացանցում բիթքոին գնելու համար:
Բիթքոինը վիտուալ արժույթ է: Չնայած այն օրինականացված վճարման միջոց չէ, այս արժույթի փոխարժեքը այս տարի կտրուկ աճել է: