News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչությունը ցնցված է Իրաքում իրականացված մասսայական մահապատիժներից եւ կոչ է անում Բաղդադին մորատորիում հայտարարել մահապատժի իրականացման նկատմամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է վարչության մամուլի խոսնակ Էլիզաբեթ Տրոսելը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք խորապես ցնցված ենք Իրաքում դեկտեմբերի 14-ին իրականացված 38 մարդու մասսայական մահապատժից: Մահապատժի կիրառումը երկրում մեծագույն մտահոգություն է առաջացնում»,- ասել է Տրոսելը: Նա հիշեցրել է, որ 38 կալանավոր դատապարտվել է մահապատժի ահաբեկչության հետ կապված հանցագործությունների համար:

Տրոսելի խոսքով՝ այս տարի ՄԱԿ-ի ներկայացուցիչները տեղեկացել են  Իրաքում իրականացված 106 մահապատժի դեպքի մասին, այդ թվում նաեւ՝ 42 բանտարկյալի կախաղանի միջոցով մահապատժի:

«Մենք մեկ անգամ եւս կոչ ենք անում Իրաքի իշխանություններին դադարեցնել բոլոր մահապատիժները, անմիջապես մորատորիում հայտարարել մահապատժի իրականացման նկատմամբ, ինչպես նաեւ հրատապ եւ համապարփակ կերպով վերանայել քրեական արդարադատության համակարգը»,- նշել է Տրոսելը:

Հիշեցնենք, որ նախօրեին Իրաքի արդարադատության նախարարությունը հայտնել էր ահաբեկչության համար դատապարտված 38 կալանավորի նկատմամբ մահապատժի իրականացման մասին: Գերատեսչության փոխանցմամբ՝ մահապատիժները իրականացվել է հանրապետության ղեկավարության կողմից դատավճիռների հաստատումից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ