News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օքսֆորդյան բառարանի հեղինակները 2017 թվականի բառ են անվանել «youthquake»-ը՝ երիտասարդների գործողությունների շնորհիվ կամ ազդեցությամբ տեղ գտած նշանակալի մշակութային, քաղաքական կամ սոցիալական փոփոխությունները։ Այս մասին հաղորդում է Meduza-ն։

Բառարանի խմբագիրները նախորդ տարվա համեմատ գրանցել են  այս բառի օգտագործման  հնգակի աճ:

«Youthquake» բառը կազմվել է «earthquake» (երկրաշարժ) եւ «youth» (երիտասարդություն) բառերից։

Այն առաջին անգամ օգտագործել է 1965 թվականին Vogue ամսագրի գլխավոր խմբագիր Դիանա Վրիլանդը`խոսելով նորաձեւության եւ երաժշտության մեջ տեղ գտած փոփոխությունների մասին:

2017 թ. հունիսին Մեծ Բրիտանիայում այս բառը հաճախ օգտագործվում էր խորհրդարանական ընտրություններում պահպանողականների կրած անհաջողության հետ կապված, իսկ լեյբորիստների հաջող արդյունքը պայմանավորված էր հենց երիտասարդների քվեներով։

Սեպտեմբերին Նոր Զելանդիայում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ գրանցվել է «youthquake» բառի օգտագործման երկրորդ բարձրակետը:

Այլ բառերի կողքին հաղթանակի էին հավակնում նաեւ, մասնավորապես՝ «kompromat», «antifa» եւ «unicorn» բառերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ