News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի իշխանություններն արգելել են Մեքքայի եւ Մեդինայի սրբավայրերում լուսա- եւ տեսանկարահանումները, հայտնում է Daily Sabah-ը:

Արգելքն առաջին հերթին վերաբերում է Մեքքայի ալ Հարամ մզկիթին եւ Մեդինայի Մարգարեի մզկիթին եւ դրանց հարող տարածքներին: Նկարահանումներն արգելված են անկախ դրանց նպատակից, այդ թվում լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Սաուդյան իշխանությունները նման միջոցառումներն արդարացնում են հավատացյալների զգացմունքների հանդեպ հարգանքով, ինչպես նաեւ «սրբավայրերի պահպանվածությամբ»:

«Արգելքը խախտելու դեպքում սարքերը կառգրավվեն»,- հայտարարել են երկրի Մամուլի գլխավոր դեպարտամենտից: Այցելությունների կազմակերպիչները պարտավոր են նորամուծության մասին ուխտավորներին նախազգուշացնել:

Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունները հունիսին բացահայտել էին Մեքքայում պատրաստվող ահաբեկչությունը: Ահաբեկիչների թիրախը պետք է լիներ ալ Հարամ մզկիթը: Ահաբեկչությունը պատրաստում էին 3 խումբ գրոհայիններ: Նրանց վնասազերծելու գործողության ընթացքում ահաբեկիչներից մեկն ինքնապայթեցում էր կատարել: Պաշտոնական տեղեկություններով՝ ոչ մի մարդ չէր զոհվել, սակայն 5 հատուկջոկատային վիրավորվել էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ