News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանում 2016 թվականին քաղաքացիները սննդամթերքի վրա ծախսել են իրենց աշխատավարձի միջինը 42 տոկոսը: Այս մասին դեկտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանը:

Ընդդիմադրի խոսքով՝ 2004-ին այս ցուցանիշը կազմում էր 56 տոկոս: «Բայց չմտածեք, թե մենք սննդամթերքի վրա սկսել ենք ավելի քիչ ծախսել լավ կյանքի պատճառով: Նորմալ երկրներում այս ծախսերը չեն գերազանցում առողջապահության, հանգստի եւ կրթության ծախսերը»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ Հայաստանում սննդամթերքի վրա կատարվող ծախսերը ավանդաբար մշտապես բարձր են եղել:

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ եթե 2004-ին կոմունալ ծախսերը կազմել են քաղաքացու ընդհանուր եկամուտների ընդամենը 6 տոկոսը, ապա արդեն 2016-ին՝ 14 տոկոսը: «Քաղաքացիների ոչ մի այլ ծախսեր այսպիսի աճ չեն ունեցել»,- շեշտեց Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ