News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը կտրուկ դատապարտել է Բեռլինում Իսրայելի դրոշի այրումը եւ կոչ արել հանրությանը պայքարել Գերմանիայում հակասեմիտիզմի դեմ: «Հակասեմիտիզմը չպետք է տեղ ունենա ժամանակակից Գերմանիայում»,- ընդգծել է Շթայնմայերը` դեկտեմբերի 15-ին ելույթ ունենալով Բեռլինում Իսրայելի դեսպանատանը կազմակերպված Իսրայելի պետության հիմնադրման 70-ամյակին նվիրված ընդունելության ժամանակ, հաղորդում է DW-ը:

«Հակասեմիտիզմը չի հաղթահարվել, այդ թվում` մեր երկրում, եւ նա ցույց է տալիս իր նողկալի դեմքը տարբեր կերպարանքներում»,- ասել է նախագահը: Նրա խոսքով՝ հակասեմիտիզմը դրսեւորվում է ինչպես Իսրայելի դրոշի այրման մեջ, այնպես էլ «ատելության եւ բռնության կարգախոսների» եւ «հրեական ամեն ինչի դեմ նախապաշարմունքերի տարածման մեջ»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ որոշման դեմ դուրս եկած ցուցարարները դեկտեմբերի 11-ին այրել էին Իսրայելի դրոշը: «Գերմանական քաղաքի փողոցներում Իսրայելի դրոշի այրումը «սարսափեցրեց ինձ եւ նախ եւ առաջ ստիպեց ամաչել», - հայտարարել է Շթայնմայերը:

Քաղաքական գործիչը քննադատել է Թրամփի որոշումը, սակայն հավելել, որ դա չի կարելի համարել արդարացում ցուցարարների գործողությունների համար:

Նշենք, որ ավելի վաղ գերմանացի այլ քաղաքական գործիչներ նույնպես դատապարտել էին Իսրայելի դրոշի այրումը եւ պահանջել վճռական քայլեր ձեռնարկել խախտողների նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ