News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի 8 տարվա ազատազրկման դատավճիռը կարելի է համարժեք համարել այն հոդվածին, որով նա դատապարտվել է, կարծում է փաստաբան Ալեքսանդր Կարաբանովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը  Ուլյուկաեւին դատապարտել է 8 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ տուգանել 130 մլն ռուբլով «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինից կաշառք ստանալու համար:

«Այն հոդվածի համաձայն, որով Ուլյուկաեւն անցնում էր, այս դատավճիռը համարժեք է: Սակայն սա խոսում է այն մասին, որ Ուլյուկաեւը ոչ մի համաձայնության չի գնացել եւ խիստ պատիժ է ստացել»,- ասել է Կարաբանովը:

«Մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը Ուլյուկաեւի համար պետք է առավելագույն անվտանգ պայմաններ ապահովվեն: Կարծում եմ, որ դա կլինի կա՛մ «Լեֆորտովոն», կա՛մ «Մատորսկայա տիշինայի» հատուկ  բլոկը»,- հավելել է նա:

Նշենք, որ դատախազը Ուլյուկաեւի դատավճիռը որակել է պատժի անխուսափելիության խորհրդանիշ:

ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւի դատավճիռը Ռուսաստանում օրենքի գերակայության խորհրդանիշ է, դատավճռի հրապարակումից հետո լրագրողներին ասել է դատախազը:

«Նշանակված պատիժը համապատասխանում է հոդվածի շրջանակներին եւ հանցագոծության ծանրությանը: (Սա) օրենքի գերակայության եւ պատժի անխուսափելիության խորհրդանիշ է»,- ասել է դատախազը:

«Ուլյուկաեւը կաշառքն անձամբ է պահանջել եւ հետագայում ստացել: Այս հանցագործությունը առանձնապես ծանր է համարվում եւ սասանում է իշխանության վստահությունը, բացասաբար է ազդում քաղաքացիների կյանքի բոլոր ոլորտների վրա»,- նշել է մեղադրողը:

Դատախազը առանցքային վկայի՝ «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինի դատարան չներկայանալը հարգելի է անվանել. նրա խոսքով՝ Սեչինը գործուղումների է եղել: Մեղադրանքի կողմը «հնարավորությունները սպառել» էր՝ «Ռոսնեֆթի» ղեկավարին ուղարկելով 4 նիստի ծանուցագրեր, ասել է Նեպորոժնին:

Դատախազությունը պահանջել էր Ուլյուկաեւին դատապարտել 10 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում եւ 500 մլն ռուբլի տուգանքի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ