News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 19
Տեսնել լրահոսը


Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով անազատության մեջ գտնվող Ներսես Պողոսյանն այսօր դատարանի դահլիճում մինչ ցուցմունք տալը ելույթ ունեցավ եւ շնորհավորեց Ադրբեջանի նախագահին, որ  ՀՀ իշխանությունը բանտերում է պահում Արցախյան հերոսներին։

«Նախ շնորհավորում եմ Հայաստանի պատմական հողերը զավթած Ադրբեջանի նախագահ Ալիեւնին այն փաստի առթիվ, որ այսօր հայաստանյան  բանտերում են գտնվում իր եւ  իր գեներալների ահուսարսափ հայ ազատամարտիներին, որոնք ժամանակին պատրաստ են եղել  իրենց կյանքը զոհել հանուն էն քննիչների ու դատախազների, որոնք  այն ժամանակ փոքր են եղել եւ էսօր իրենց թեթեւ ձեռքով էդ մարդկանց  վրա գործեր են հարուցում ու լցնում բանտերը։ Անկապ հեքիաթներ գրեցին ու փակեցին»,–հայտարարեց Ներսես Պողոսյանը՝ նշելով, որ իրեն կալանավորել են միայն այն բանի համար, որ մասնակցել է հավաքներին։

«Ինձ կալանավորեցին նրա համար, որ ես միշտ մասնակցել եմ հավաքներին, եղել եմ ժողովրդիս կողքին 2001 թվականից սկսած ու  մասնակցել եմ այն հավաքներին, որոնք կազմակերպել են ազատամարտիկները, դրանից ելնելով սարքեցին գլխիս էս հեքիաթը»,–ասաց Ներսես Պողոսյանը։

Նա շեշտեց, որ  Հովհաննես Պետորսյանի եւ Գալուստ Գրիգորյանի հետ առերեսում տեղի չի ունեցել, քանի որ պաշտպան չի ունեցել։  Հիշեցնենք, որ Հովհաննես Պետրոսյանը  Ժիրայր Սեֆիլյանի դեմ ցուցմունք է տվել։

«Իմ եւ Հովհաննես Պետրոսյանի, Գալուստ Գրիգորյանի հետ առերեսում չի եղել։ Հարցրել են՝ ճանաչում են իրար, թե ոչ, ու առերեսումներից ես հրաժարվեցի, որովհետեւ դեռ պաշտպան չունեի։ Սկի չեմ էլ լսել ինչ են խոսում սարքել են առերեսում։ Տասը ամիս է՝ ասում էի, արա, իմ տնից զենք չեք հանել,  տասը ամիս ա՝ ասում եմ՝ իմ տնից զենք չեք հանել, քննիչն ասում ա՝ իմ տնից զենք են հանել, տասը ամիս հետո գալիս ասում ա՝ վրիպակ էր եղել, որ գրել էինք՝  քո տնից զենք չէինք հանել, բայց գրած էր գործերի մեջ։ Սենց  մեկ տարի յոթ ամիս նստած եմ, չգիտեմ խի»։

Ներսես Պողոսյանն ասաց, որ այս գործով դատապարտված Արթուր Մովսիսյանի հետ ընկերական հարաբերություններ է ունեցել, վերջինս իր կողիքն է եղել իր կյանքի ծանր պահին։  «Ասում են՝ Արթուրի տուն ես գնացել, ասում եմ՝ Արթուրը էն տղեն էր, որ իմ պապան հիվանդ ա եղել ուռուցքով, Մոսկվայից Արթուրն էր դեղ ուղարկում, երբ որ պապաս վատ էր, Արթուրը իմացավ, որ վատ ա, ինքն էլ երկար ժամանակ Հայաստանում չի եղել, եկավ համ պապային տեսներ, համ տնեցիքին։ Իմ ընկերն էր եկել է, ես էլ  Գալուստի հետ գնացել դիմավորել եմ իրան, տասը ամիս էդ տղեն դեղեր ուղարկել իմ համար, ես էլ մի շաբաթ միշտ իր հետ եմ եղել, կարող ա էդ մի շաբաթվա մեջ  20 անգամ Ձորաղբյուրր գնացած լինեմ։  Գնացել եմ Արթուրի տուն, լիքը մարդկանցով կարողա հավաքված մի տեղ նստած լինենք, ուրեմն դա նշանակում ա՝ ես զե՞նք եմ տեղափոխել։ Ոնց է լինում, որ իմ ընկերը՝ Սահակի գարաժում, որ պահվում է զենքը,  քննիչ ու դատախազ կոչվածները  չեն իմանում, բայց որ Արթուրի տանն են պահում, պիտի կալանավորեն, որովհետեւ իմ ընկերն ա Արթուրը»։

Ասաց՝ Ժիրայր Սեֆիլյանին ճանաչել է որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, որպես հերոսներ Մոնթեի եւ Պետոյի ընկեր, Գեւորգ Սաֆարյանին հեռուստացույցով է տեսել, Հովհաննես Պետորսյանի եւ Արթուր Մովսիսյանի հետ ծանոթացել է 2015 թվականին։  Ասաց, որ երկրի վիճակի վերաբերյալ քննարկումներ շատերի հետ է ունեցել, բայց հեռուստաշխատարակը գրավելու մասին որեւէ խոսք Հովհաննես Պետրոսյանից չի լսել։

Ներսես Պողոսյանը կասկած հայտնեց, որ փորձում են իրենից վրեժխնդիր լինել։  Զայրացած հայտարարեց, թե եթե  որեւէ մեկը փորձի վնասել իր ընտանիքի անդամներին, ապա ինքն էլ նույն կերպ կվարվի։

Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Ներսես Պողոսյանը 2016թ Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպած խմբի կազմում ապօրինի զենքի շրջանառությամբ նախապատրաստել է Երեւանի հեռուստաաշտարակի եւ պետական այլ կառույցներ զավթելու գործողություններ։ Պողոսյանին սպառնում է մինչեւ 8 տարվա ազատազրկում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջ
«Առավոտ». Պատկերացրեք, որ մեր օլիգարխները կամ գեներալները պատմեին, թե նրանք «ինշշշ տղերք են»
Այդ նպատակով դիտեցի նրա հարցազրույցը «Բլոգ Սոչիին»: Նախ՝ աչքի է զարնում Ռոբսոնի տան ներքին հարդարանքը՝ ոսկեզօծ «թագավորական» աթոռներով, որոնք ճաշակի եւ «չտեսության» մակարդակի հստակ ցուցիչներ են…
«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանի «դմփոց-ռեֆորմները» այդպես էլ մնացել են օդից կախված
«Իրավունք». Ընդդիմադիր Եղիշե Պետրոսյանը կառավարությունում գործի՞ է տեղավորվել
Այցը հատկանշական էր, քանի որ վերջին շրջանում Ե.Պետրոսյանը հանրությանը ներկայացավ ոչ թե նոր ստեղծագործություններով, այլ...
«Ժամանակ». ՍԴՀԿ ատենապետ կարող է ընտրվել ԱՄՆ-ում բնակվող Սեդրակ Աճեմյանը
Կուսակցությունը առանց ատենապետ էր մնացել անցյալ տարվա սեպտեմբերից...
«Հրապարակ». Կարեն Կարապետյանի սիրտը շահելու համար նոր պաշտոն են մտադիր ստեղծել
Իհարկե, պիտի ասեք, որ Սահմանադրության մեջ գոյություն չունեցող պաշտոն է ստեղծվում, բայց...
«Հրապարակ». Յիրիկյանը մերժել է բոլոր առաջարկները
Սակայն նրա թեկնածությունն առաջ քաշողներին հիասթափություն է սպասվում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news