News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ազատ տնտեսական գոտի բացելը նույնիսկ գործի կեսն էլ չի, դա պահանջում է ռեգուլյար աշխատանք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Ագարակում ազատ տնտեսական գոտու բացման ժամանակ, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Մեր մտադրություններն ու տրամադրությունը բավական լուրջ է, որովհետեւ մենք վստահ ենք, որ այն պայմանները, որ ստեղծվելու են Մեղրիի ազատ տնտեսական գոտում եւ այն հնարավորությունները, որ ունի մեր երկիրը, նկատի ունեմ տնտեսական ռեժիմները, որ մենք ունենք ԵՏՄ-ի հետ, Եվրամիության հետ, մեր հարեւան Իրանի հետ, այլ երկրների հետ, շատ լավ հարթակ է, որպեսզի բիզնեսը զարգանա»,-ընդգծեց նա:

Վարչապետի խոսքով, ազատ տնտեսական գոտում իրենք նախատեսում են ակտիվացնել Իրանի հետ սահմանային առեւտուրը, զբոսաշրջությունը, ակնկալում են, որ իրանցի գործընկերները տեղակայվեն այնտեղ, որ դուրս գան եւ Եվրամիության, եւ ԵՏՄ շուկաներ. «Ակնկալում ենք նաեւ, որ մեր գործընկերներից կգան եւ, նախնական պայմանավորվածություն ունենք, որ տեղակայվեն այստեղ, որ գնան Իրան աշխատեն: Ես վստահ եմ, որ ազատ տնտեսական գոտին ունի շատ-շատ լավ հեռանկարներ: Ազատ տնտեսական գոտի բացելը նույնիսկ գործի կեսն էլ չի, դա պահանջում է ռեգուլյար աշխատանք: Չնայած տրամադրությունը շատ բարձր է, որ այսօր հայտարարվում է ազատ տնտեսական գոտու ռեժիմը բացելու մասին: Այ իսկական աշատանքը հիմա է սկսվում»:

Կարեն Կարապետյանը նշեց, որ կատարված աշխատանքից չափազանց գոհ է «Գոհ եմ, որ սկսվեց: Հիմա էկնոմիկայի նախարարը եւ նրա թիմը լինելու են շատ հաճելի «պրիցելի» տակ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով…
Ամենաշատ