News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կոչ է անում Ռուսաստանին հետեւել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրին: Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները արձանագրել են միջազգային համաձայնագրերով արգելված ռուսական հրթիռային համալիր, ինչը «լուրջ մտահոգություն է առաջացնում», դեկտեմբերի 15-ին հաղորդում է կազմակերպության կայքը, հայտնում է DW-ն:

Այս առնչությամբ ՆԱՏՕ-ն ակնկալում է, որ Մոսկվան «կարձագանքի այս մտահոգությանը` գործելով թափանցիկորեն եւ ըստ էության», ինչպես նաեւ ակտիվորեն կմասնակցի ԱՄՆ-ի հետ տեխնիկական հարցերի շուրջ երկխոսությանը: Միեւնույն ժամանակ, Հյուսիսատլանտյան դաշինքը նշում է, որ Միացյալ Նահանգները հավատարիմ են պայմանագրի շրջանակներում ստանձնած իրենց պարտավորություններին.

Վաշինգտոնը բազմիցս մեղադրել է Մոսկվային պայմանագրի պայմանները խախտելու մեջ եւ մասնավորապես դժգոհություն հայտնել Ռուսաստանում 9M729 անունը կրող SSC-8 հրթիռների ստեղծման եւ Ռուսաստանի տարածքում տեղակայման կապակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ