News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 15-ին օկուպացած պաղեստինյան որոշ բնակավայրերում բախումներ են սկսվել պաղեստինցի երիտասարդների եւ իսրայելական ոստիկանության միջեւ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Ըստ տեղեկությունների՝ ավելի լուրջ բախումներ են ընթանում Բեթղեհեմի թաղամասերից մեկում եւ Արեւելյան Երուսաղեմում իսրայելական «Կալանդիա» հսկիչ անցակետում: Տեղեկություններ են ստացվում հսկիչ անցակետում ոստիկանության կողմից պլաստիկե փամփուշտներով զենքի կիրառման հետեւանքով մի քանի տուժած պաղեստինցիների մասին:

Բեթղեհեմում իսրայելցիներն արցունքաբեր գազով նռնակներ են օգտագործում՝ ցուցարարներին ցրելու համար, որոնք փողոց են դուրս եկել «Զայրույթի օրը»՝ բողոքելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ վարչակազմի վերջերս ընդունած որոշման դեմ:

Ականատեսները վկայում են, որ Իսրայելի իշխանությունները անվտանգության աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել Հին Երուսաղեմում Դամասկոսյան դարպասների մոտ, որտեղից ճանապարհը տանում է Տաճարի լեռ եւ այնտեղ գտնվող մուսուլմանների համար իր նշանակությամբ երրորդ սրբավայր՝ Ալ Աքսա մզկիթ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ