News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի երթուղին սպասարկող կազմակերպությունը տուգանվել է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 15-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից:

Դիլիջան քաղաքի երթուղային ավտոբուսի ուղեսրահում ուղեւորների տաքանալու նպատակով գազ վառելու փաստի առնչությամբ տեղեկացնում ենք, որ տվյալ երթուղու սպասարկումը ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության իրավասության շրջանակներում չէ, այն համայնքային նշանակության երթուղի է, մրցույթը 2015թ. շահել եւ «Զոնդա» մակնիշի երեք ավտոբուսներով շահագործում է «Դիլ տրանս» կազմակերպությունը։

Իրավախախտումը կատարվել է 3449 L մակնիշի ավտոբուսի վարորդ Դավիթ Սաղաթելյանի կողմից։ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտային տեսչության կողմից «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի» համապատասխան հոդվածի համաձայն` 14.12.2017թ. կազմվել է կազմակերպությանը տուգանելու արձանագրություն։

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՍՊԸ տնօրեն Էմին Մարգարյանը նշել էր, որ երթուղային ավտոբուսում վարորդն առավոտյան է գազ վառել՝ այն տաքացնելու նպատակով: Արդյոք երթուղային ավտոբուսը տաքացուցիչ չունի եւ ինչու են ուղեւորներին եւ ավտոբուսը տաքացնելու համար այդպիսի տարբերակ ընտրել, Էմին Մարգարյանը պատասխանել էր. «Իհարկե տաքացուցիչ ունի, բայց, քանի որ ավտոբուսը շատ մեծ է, դռները բարձր են, միայն տաքացուցիչով չի լինի»:

Նշենք, որ «Ֆեյսբուք» սոցիալական կայքում Մելինա Խեչիկյան անունով օգտատերը լուսանկար էր տեղադրել, որտեղ երեւում է, թե ինչպես է Դիլիջանի երթուղային ավտոբուսում վարորդը գազ վառում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news