News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխարհի ամենահայտնի կրիպտոարժույթ բիթքոինը (bitcoin) ուրբաթ կրկին գերազանցել է  18 000 դոլարի նիշը այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ գերմանական բորսայի օպերատոր Deutsche Boerse-ն քննարկում է ֆյուչերսների գործարքները բիթքոինով կատարելու հնարավորությունը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Bitfinex բորսայում կրիպտոարժույթի աճել է 9,12 տոկոսով՝ հասնելով մինչեւ 17.87 հազար դոլարի, մինչ այդ գործարքների ժամանակ այն հասել էր 18,11 հազար դոլարի:

Վերջին անգամ բիթքոինի արժեքը դեկտեմբերի 8-ին էր հասել 18 հազար դոլարի:

GDAX բորսայում բիթքոինը թանկացել է է 6,51-տոկոսով՝ մինչեւ 17,8 հազար դոլար:

CoinMarketCap-ի ծառայության համաձայն, որը հաշվարկում է ավելի քան 20 բորսաների տվյալները, բիթքոինի ընդհանուր կապիտալիզացիան կազմել է 302,5 մլրդ դոլար, այսինքն, բոլոր կրիպտոարժույթների կապիտալիզացիայի ավելի քան 70 տոկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ