News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 18
Տեսնել լրահոսը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, մերժել է Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի դեկտեմբերի 13-ի դիմումը։

ԿԸՀ կայքում հրապարակված որոշումից տեղեկանում ենք, որ Փոստանջյանը պահանջում էր վաղաժամ դադարեցնել Հայկ Պետրոսյանի և Մնացական Պարակշիևի լիազորությունները։ Սակայն, ԿԸՀ անդամները Պետրոսյանի եւ Պարակշիեւի լիազորությունները դադարեցնելու հիմքեր չեն տեսել եւ որոշում են կայացրել մերժել Փոստանջյանի դիմումը:

Հիշեցնենք, որ Հայկ Պետրոսյանին եւ Մնացական Պարակշիեւին «Երկիր Ծիրանին» մեղադրում է դավաճանության մեջ: Նրանց առաջարկվել էր լքել Երեւանի ավագանին, սակայն Պետրոսյանն ու Պարակշիեւը  դուրս են եկել միայն խմբակցությունից: Նրանք նաեւ չեն բացառել համագործակցությունը մյուս երկու խմբակցությունների՝ ՀՀԿ-ի եւ «Ելք»-ի հետ:

 

Տպել
Partner news