News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 24
Տեսնել լրահոսը

Խարդախության եղանակով խոշոր չափի գումար հափշտակելու մեջ մեղադրվող՝ Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Էդգար Բրուտյանը տուգանվեց 1 մլն դրամով:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Բրուտյանը 2013-2016թթ. աշխատել է Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում որպես տնօրեն: Այդ ընթացքում նա ստեղծել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի գոյություն չունեցող խմբակ՝ իրեն ձեւակերպելով իբրեւ այդ խմբակի մարզիչ մանկավարժ։ Այնուհետեւ Բրուտյանը ազատ ոճի ըմբշամարտի խմբակի մարզիչ-մանկավարժ է նշանակել Ռոստամ Բ.-ին եւ մի քանի ամիս խմբակր փաստացի չի գործել։ Վերը նկարագրված գործողությունների արդյունքում որպես աշխատավարձ ստացել եւ յուրացնելու եղանակով հափշտակել է 3 մլն 550 հազար դրամ: Բացի դրանից, Բրուտյանը ֆուտբոլի խմբակի մարզիչ֊ մանկավարժից ստացել է 1 մլն 114 հազար դրամ՝ իբր որպես կաշառք վերադասին փոխանցելու համար եւ յուրացրել է այն:

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով: Դատարանն Էդգար Բրուտյանին մեղավոր է ճանաչել եւ նշանակել տուգանք՝ 1 մլն դրամի չափով՝ նյութապես պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 1 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news