News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 18
Տեսնել լրահոսը

ԵՄ երկրների ղեկավարները Բրյուսելում առաջին անգամ առանց քննարկման եւ փաստարկների որոշել են ՌԴ դեմ պատժամիջոցները երկարաձգել:

Այս մասին գագաթաժողովից հետո հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Դա հետաքրքիր է, բայց այս անգամ առաջնորդներն առաջին անգամ որոշել  են առանց քննարկման կամ փաստարկների պատժամիջոցները երկարաձգել», - ասել է նա:

ՏԱՍՍ-ի եվրոպական աղբյուրի համաձայն՝ հինգշաբթի երեկոյան՝ աշխատանքային ճաշի ժամանակ, «ղեկավարները լսել են կանցլեր Մերկելի եւ նախագահ Մակրոնի զեկույցը Մինսկի համաձայնագրերի իրականացման մասին»:

Աղբյուրի համաձայն՝ գագաթաժողովը «արձանագրել է Մինսկի համաձայնագրերի առաջընթացի բացակայությունը, ինչը կանաչ լույս է նշանակում պատժամիջոցների երկարաձգման համար»:

Գործակալության զրուցակիցը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե գագաթաժողովի աշխատանքային ընթրիքի ժամանակ՝ եղե՞լ է արդյոք այս հարցի վերաբերյալ որեւէ քննարկում:

Նա նաեւ նշել է, որ ԵՄ խորհուրդը դեսպանի մակարդակով նախատեսում է մինչեւ Սուրբ Ծնունդը երկարաձգել պատժամիջոցները 6 ամսով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ն սկսել է ստուգել Մակեդոնիայի եւ Ալբանիայի պատրաստակամությունը անդամակցության բանակցություններ սկսելու համար
Այս տարվա հունիսին ԵՄ-ն առնվազն մեկ տարով հետաձգել է Մակեդոնիայի եւ Ալբանիայի անդամակցության շուրջ բանակցությունները․․․
Մակրոնը չի բացառել մինչեւ 2025 թվականը ԵՄ-ին Սերբիայի անդամակցությունը
Դրա համար, Մակրոնի խոսքով, անհրաժեշտ է կատարել դրված բոլոր պայմանները․․․
Եվրահանձնաժողովի նախագահը Թրամփի հետ կքննարկի առեւտրային տարաձայնությունները
Յունկերը Վաշինգթոն կայցելի հուլիսի 25-ին․․․
ԵՄ աջակցության համար ԿԳՆ-ից ակնկալվում է կոնկրետ ծրագրերի ներկայացում. Սվիտալսկին՝ Արայիկ Հարությունյանին
ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիին...
ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը չի փոխվել, Սվիտալսկիի խոսքում ոչ մի «սըրփրայզ» չկա. Մարուքյան
Քանի որ ես գործադիր իշխանության մեջ չեմ, չգիտեմ, թե ԵՄ-ի հետ ինչ «action plan» է քննարկվում...
«Նեղանալ չի կարելի». Աշոտյանը` Փաշինյան-Սվիտալսկի «փոխհրաձգության» մասին
Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափուխումը հանրային հարթակ…
Ամենաշատ
Partner news