News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` դեկտեմբերի 15-ին, ընդունեց «Սինոփսիս» ընկերության գլխավոր ճարտարապետ, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի նախագահ Երվանդ Զորյանին, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի գործադիր-տնօրեն Հովիկ Մուսայելյանին, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանին, «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանին, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության փոխտնօրեն Թովմաս Մազեջեանին (Լիբանան),  «Վիասֆեր Տեխնոպարկ» ընկերության գլխավոր տնօրեն Վարուժան Մասարջյանին (Սիրիա):

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՏՏ ոլորտի մասնագիտական ընկերակցություն և ցանց ստեղծելու կարևորությանը, դրա նշանակությանն, ինչպես նաև ՏՏ ոլորտի համահայկական հարթակի ստեղծման անհրաժեշտությանը վերաբերող հարցեր: ՀՀ սփյուռքի նախարարի Տեղեկատվության եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների համահայկական ընկերակցություն ստեղծելու առաջարկին ներկաները տվեցին նախնական համաձայնություն:

Տպել
Ամենաշատ