News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ոստիկանության աշխատակիցների սպանությունների համար մահապատիժ կիրառելու անհրաժեշտության մասին է հայտարարել: Այդ մասին նա հայտարարել է ելույթ ունենալով ՀԴԲ ակադեմիայի շրջանավարտների առջեւ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Մահապատիժը թույլատրվում է ԱՄՆ 31 նահանգներում: Ռազմական եւ դաշնային դատարանները կարող են մահապատժի ենթարկել ողջ երկրի տարածքով:

 «Այսօր ես ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր բռնություն են գործադրում մեր ոստիկանության նկատմամբ. մենք կպաշտպանենք նրանց, ովքեր պաշտպանում են մեզ, եւ մենք կարծում ենք, որ ոստիկաններին սպանող հանցագործները պետք է մահապատժի դատապարտվեն»:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ երկրում, ընդհանուր առմամբ, 2016 թվականին ոստիկանությունը հարձակման է ենթարկվել ամեն տասը րոպեի ընթացքում: «Այս հակաոստիկանական տրամդրությունները սխալ են եւ վտանգավոր, մենք կպայքարենք նրանց դեմ», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news