News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Միացյալ Նահանգներում 1945-1962 թվականներին անցկացված մթնոլորտային միջուկային փորձարկումների 62 տեսանյութ գաղտնազերծվել է: Այս մասին հաղորդում է Լոուրենս Լիվերմորի անվան ազգային լաբորատորիայի  կայքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Նշվում է, որ սա հատուկ ստեղծված YouTube ալիքում տեսանյութերի երկրորդ խմբաքանակն է: Առաջինը հրապարակվել է այս տարվա մարտին:

Ի թիվս այլ նյութերի՝ փորձագետները հրապարակել են Harlem-ի փորձարկումները Dominic նախագծի շրջանակներում, որոնք տեղի են  ունեցել 1962 թվականի հունիսի 12-ին Խաղաղ օվկիանոսում՝ Սուրբ Ծննդյան կղզու օդային տարածքում: Ծրագրի շրջանակներում զինվորականները 105 պայթյուն են իրականացրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ