News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կանադացի միլիարդատեր, Apotex դեղագործական կորպորացիայի հիմնադիր Բարի Շերմանին ու նրա կնոջը՝ Հանիին գտել են մահացած նրանց տանը կանադական Տորոնտո քաղաքում, հայտնում է CBC-ը։ Հեռուստաալիքը հայտնել է, որ նրանց մահվան մասին տեղեկությունը հաստատել է կորպորացիան։ «Մենք բոլորս Apotex –ում խորապես ցնցված ենք ու վշտացած այդ նորությունից»,- մեջբերում է հեռուստաալիքւ ընկերության հայտարարությունը։

Տորոնտոյի ոստիկանությունը կասկածելի է համարում ամուսինների մահվան հանգամանքները։ Նշում են, որ նրանց մարմինները հայտնաբերել է նրանց ընտանիքի անդամ չհանդիսացող մեկը։ Թե ինչն է դարձել Շերմանի ու նրա կնոջ մահվան պատճառը՝ չեն հայտնում։

Շերմանը հիմնել է Apotex-ը 1974-ին։ Ընկերությունը զբաղվում է դեղորայքի արտադրությամբ ու դրանք արտահանում է ավելի քան 115 երկրներ։ Նոյեմբերին Canadian Business ամսագիրը Շերմանին ընդգրկել էր Կանադայի ամենահարուստ մարդկանց ցանկում։ CBC հեռուստաալիքը նաեւ հայտնում է, որ ամուսինները ակտիվ բարեգործական գործունեություն էին վարում։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ