News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պնախարար Ջիմ Մեթիսը հայտնել է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթռի վերջին արձակումից հետո ստացված տեղեկությունների վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն դեռ անմիջական սպառնալիք չի ներկայացնում ԱՄՆ-ի համար, հայտնում է Ամերիկայի ձայնը։

Մինչ այդ Փհենյանը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին հաջողությամբ փորձարկել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր տեսակ, որն ունակ է հասնել ԱՄՆ տարածքին։ Այդ ժամանակ ԱՄՆ-ն ու Հյուսիսային Կորեան, թե պետական գործակալությունները, թե անկախ փորձագետները, հանգել են այն եզրակացության, որ այդ պնդումը կարող է համապատասխանել իրականությանը։

Սակայն փորձագիտական համայնքը նշում էր ու շարունակում է նշել երկու հարցերի պատասխանների բացակայությունը՝ նախ, ունակ է արդյո՞ք հյուսիսկորեկաան մարտագլխիկը անհրաժեշտ արագությամբ  նշանակետին հասնել,  երկրորդ, որքանո՞վ է կատարյալ հրթիռի կառավարման համակարգը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ