News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը մտադիր է հաջորդ շաբաթ անցկացնել հանդիպում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանների հետ։ Այս մասին CNN-ն է հայտնել։

Ըստ հեռուստաընկերության աղբյուրների՝ այդ հանդիպումը կարեւոր է լինելու, քանի որ այն տեղի է ունենալու Սպիտակ տան աշխատակիցների հարցաքննության ավարտից հետո։ Հարցաքննությունն անցկացրել է Մյուլերի թիմը, որը հետաքննում է Թրամփի օգնականների ու Ռուսաստանի ներկայացուցիչների միջեւ ենթադրյալ դավադիր դաշինքը։

ԱՄՆ նախագահի փաստաբանների թիմի ղեկավարելու են Ջոն Դոուդը ու Ջեյ Սեկուլովը։ CNN-ի փոխանցմամբ՝ նրանք հույս ունեն հանդիպման ընթացքում Մյուլերից գոնե ինչ –որ ազդանշաններ ստանալ այն մասին, որ Թրամփի թիմի նկատմամբ հետաքննությունն ավարտին է մոտենում։

Հեռուստաալիքը նաեւ նշում է, որ հատուկ դատախազի աշխատակազմը Սպիտակ տուն հարցում չի ուղարկել հենց Թրամփի կամ փոխնախագահ Մայքլ Փենսի հետ հանդիպում անցկացնելու մասին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news