News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունվար 17
Տեսնել լրահոսը

Կաշառք տալու եւ փաստաբան Վաղինակ Աթոյանի կողմից կաշառքի դրդչության փաստերով հարուցված քրեական գործով նախաքննությունն ավարտվել է եւ գործն ուղարկվել դատարան:

Մեր տեղեկություններով, գործը քննվելու է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ըստ Հատուկ քննչական ծառայության, նախաքննությամբ հիմնավորվել է, որ փաստաբան Վաղինակ Աթոյանը, խաբեությամբ զգալի չափերով ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին դրդել է հանցավոր արարքի կատարման` պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալուն:

Պարզվել է, որ 03.10.2017թ.-ին կայացված դատավճռով ամբաստանյալ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մանուկ Մանուկյանի նկատմամբ նշանակված 3 տարի ժամկետով ազատազրկման ձեւով պատիժը փոփոխվել եւ նշանակվել է ավելի մեղմ պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում: Օգտվելով ստեղծված բարենպաստ պայմաններից` ամբաստանյալի շահերի պաշտպան Վաղինակ Աթոյանը, դատարանի հիշյալ որոշմամբ կատարված դրական փոփոխություններն իրեն վերագրելու եւ խաբեությամբ զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցել է Մ. Մանուկյանին, ապա նաեւ նրա քրոջը՝ Սեդա Մանուկյանին եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններով հավաստիացրել է, թե, իբր, դատավորները ամբաստանյալի օգտին գործողությունները կատարել են կաշառքի դիմաց, որից հետո փաստաբանը համոզելու եղանակով դրդել է տալ 470 հազար դրամ կաշառք` այն, իբր, դատավորներին փոխանցելու համար:

Մանուկ եւ Սեդա Մանուկյանները տվել են իրենց համաձայնությունը, ապա` 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Վ. Աթոյանը Ս. Մանուկյանից անձամբ ստացել է հիշյալ գումարը: Սակայն արդյունքում` Մանուկ եւ Սեդա Մանուկյանների կողմից պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալը ավարտին չի հասցվել իրենց կամքից անկախ հանգամանքներով, քանի որ փաստաբանը հանցանք կատարելու դրդմամբ ստացած հիշյալ գումարն ի սկզբանե դատավորներին փոխանցելու մտադրություն չի ունեցել եւ այն խաբեությամբ հափշտակել է:

Այսպիսով, պաշտոնատար անձանց խոշոր չափերով կաշառք տալու փորձի համար Մանուկ եւ Սեդա Մանուկյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ փաստաբան Վ. Աթոյանին` խոշոր չափերով կաշառք տալու փորձի դրդչության համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-312-րդ հոդվածի 2-րդ մասով: Աթոյանը ստորագրությամբ ազատ է արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանները հայտնաբերել են Գետափ գյուղում կատարված ավազակային հարձակման 4-րդ կասկածյալին (ֆոտո)
Իսկ արդեն հունվարի 14-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների կողմից ստացված տեղեկություններն իրացնելիս…
Վստրեչի Ապերի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց
Դատարանի վճռով՝ Արամ Վարդանյանի եւ նրա ընկերոջ՝ Գարեգին Իսկանդարյանի...
Մեկ օրում բացահայտվել է 46 հանցագործություն. Անձի առեւանգումը ու բռնաբարության փորձ
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 15 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ...
Գեղարքունիքում «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ը բախվել է բեռնատար գնացքին. մեքենան վերածվել է մետաղե ջարդոնի
Վարորդին առաջինը օգնության են հասել Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները...
Ի՞նչ կապ ունի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը Վստրեչի Ապերի գործի հետ
Զոհրաբյանը հերքեց այն տեղեկություններո, թե իր որդին ժամանակին իր դեմ հաղորդում է ներկայացրել իրավապահներին...
Շարունակվում է Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով բողոքի քննությունը (ուղիղ)
Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում...
Ամենաշատ