News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Պերուի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները գործող նախագահ Պեդրո Պաբլո Կուչինսկիի իմփիչմենթի օրինագիծ են ներկայացրել, որին կասկածում են այն բանում, որ նրա հետ կապ ունեցող ընկերությունները 2004-ից 2012 թվականներին  բրազիլական շինարարական Odebrecht ընկերությունից մոտ 4,8 մլն դոլարի քողարկված կաշառք են վերցրել, հայտնում է Reuters-ը:

Պերուացի խորհրդարանականները հայտարարել են, որ Կուչինսկին նախագահի պաշտոնն այլեւս չի կարող զբաղեցնել էթիկական նկատառումներով՝ Odebrecht-ի հետ կապերի պատճառով: Նախկինում ընկերության ղեկավարությունը խոստովանել էր, որ կաշառք է տվել Լատինական Ամերիկայի պաշտոնյաներին:

Ընդդիմության կարծիքով՝ նախագահը իր պարտականությունների կատարմանը «բարոյապես անընդունակ է», քանի որ իր հայտարարություններում բազմիցս սուտ է խոսել: Մասնավորապես՝ դա կապված է նախագահի հետ կապ ունեցող ընկերությունների օգտին Odebrecht-ի 4,8 մլն դոլար վճարումների հետ:

Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ քննչական խումբը նախկինում արդեն կոռուպցիայի գործով նախաքննություն է սկսել: Պարզվել է, որ First Capital Partners եւ Latin American Enterprise Fund Managers ընկերություններին Բրազիլիայի շինարարական հսկան, որը տարբեր երկրներում ներգրավված է կոռուպցիոն հանցագործությունների մեջ, խոշոր գումարներ է փոխանցել ինչ-որ խորհրդատվական ծառայությունների համար:

Այս տեղեկությունները վերջերս հրապարակել են Պերուի Կոնգրեսի հատուկ հանձնաժողովի ներկայացուցիչները: Կուչինսկին կտրականապես հերքել է իր մասնակցությունը կոռուպցիային:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ