News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շարունակում է մարզային այցելությունները՝ մարզերում գործունեություն իրականացնող գործարարների հնարավոր մրցակցային խնդիրներին տեղում ծանոթանալու եւ դաշտի առավել բարելավմանն ուղղված վերջիններիս առաջարկներին եւ ծրագրերին ծանոթանալու նպատակով:

Հանդիպմանը ներկա էին Վայոց ձորի մարզում գործունեություն իրականացնող մոտ 2 տասնյակ գործարարներ, որոնք զբաղվում են հիմնականում գինու, կոնյակի, կաթնամթերքի, չրեղենի, հրուշակեղենի արտադրությամբ, ինչպես նաեւ գործում են զբոսաշրջության, մանրածախ առեւտրի եւ հյուրանոցային ծառայությունների ոլորտում:

ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշեց, որ Հանձնաժողովը մարզային կառույցներ չունի, այդ իսկ պատճառով տարվա ընթացքում կազմակերպվում են նման հանդիպումներ, որոնց ընթացքում ինչպես փորձը ցույց է տալիս վերհանվում են մի շարք մրցակցային խնդիրներ. «Մեր նպատակն է, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը զգա տարեցտարի բարելավվող մրցակցային միջավայրի ազդեցությունը՝  իր բիզնես գործունեության վրա, որն անշուշտ կբերի ծավալների, ինչպես նաեւ արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: »:

ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանը ընդգծեց նման հանդիպումների կարեւորությունը՝ նշելով, որ այն առավել կսերտացնի մարզում գործող տնտեսվարողների հետ համագործակցությունը, ինչն էլ հնարավորություն կտա առավել արագ հասնելու առկա եւ հնարավոր խնդիրների լուծմանը:

Գինեգործությամբ զբաղվող մի քանի ընկերություններ ՀՀ մրցակցային մարմնի ղեկավարին տեղեկացրեցին, որ երբեմն խնդիրներ են առաջանում որոշ առեւտրային ցանցերի հետ, որոնք բացի այն, որ հաճախ ուշացնում են մատակարարվող ապրանքի դիմաց վճարումները, երբեմն էլ կիրառում են տարբերակված մոտեցումներ, ինչը խոչընդոտում է դաշտում հավասար պայմաններով աշխատելուն:  Բացի այդ, երբեմն կիրառվում են տարբերակված մուտքային վճարներ, ինչը խնդիրներ է ստեղծում հատկապես նոր շուկա մուտք գործող ընկերությունների համար:

Զբոսաշրջությամբ զբաղվող «Վայքի տուրիզմի կենտրոն»  ընկերության տնօրեն Ռուզան Ղազարյանը տեղեկացրեց , որ կան որոշ ընկերություններ, որոնք այնքան էլ բարեխիղճ կերպով չեն կատարում պետության հանդեպ իրենց պարտավորությունները եւ մրցակցային առավելություն են ստանում դաշտում աշխատող այն ընկերությունների հանդեպ, որոնք գործում են օրենքի դաշտում եւ բարեխիղճ:

Հանդիպմանը ներկա տնտեսվարողները անդրադարձան նաեւ գինեգործության, խաղողագործության, որոշակի ապրանքանիշերի անբարեխիղճ գովազդի խնդիրներին:

Ի պատասխան տնտեսվարողների հարցերին ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ անշուշտ, ցանկացած պարագայում տնտեսվարողների գործունեության պայմանները պետք է լինեն հավասար եւ բացառվեն խտրական մոտեցումները. «Մեր գործունեությունը հենց միտված է դրան, որպեսզի բոլորն ունենան նույն մրցակցային հնարավորությունները:  Մեր աշխատանքի ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձրել նաեւ պետական տարբեր մարմինների գործունեությանը՝ պետական գնումների շրջանակում, որպեսզի բոլոր տնտեսվարողների հանդեպ կիրառվող մոտեցումները լինեն համահավասար: Եւ, ի ուրախություն մեզ, պետք է փաստեմ, որ այս առումով իսկապես հասել ենք լուրջ հաջողությունների»:  Ա Շաբոյանը հորդորեց նաեւ բարձրացված հարցերի վերաբերյալ դիմումներ ներկայացնել Հանձնաժողովին, որպեսզի խնդիրները ուսումնասիրվեն առարկայական եւ դրանց լուծումներ տրվեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ