News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը մինչ այդ հրաժարվում էր մեկնաբանել դատավճիռը,որը տնտեսական զարգացման նախկին նախարարին դատապարտել է ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, հաստատել է, որ նախագահը տեղեկացված է դատավճռի մասին, փոխանցում է ՌԲԿ-ն։Բայցեւայնպես Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել դատավճօռը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Ուլյուկաեւին դատապարտել է ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նաեւ կաշառքի չափին համարժեք տուգանքի՝ 130․4 մլն ռուբլու չափով։ Նախկին նախարարին զրկել են բանտից ազատվելուց հետո ութ տարվա ընթացքում պետական ծառայոթյունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։

Ըդտ դատավորի՝ պետական դատախազն ապացուցել է Ուլյուկաեւի մեղավորությունը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու հարցում։

Մեղադրական կողմը նախկին նախարարի համար պահանջում էր 10 տարվա ազատազրկում եւ օրենքով նախատեսված առավելագույն չափի տուգանք՝ 500 մլն ռուբլի։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ