News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը ակնկալում է 2018 ֆինանսական տարվա բյուջեում պաշտպանության համար 46․1 մլրդ դոլարի չափով ռեկորդային գումար հատկացնել պաշտպանական ոլորտին, հայտնել է Nikkei թերթը։

Այդ գումարը գրեթե 624 մլն դոլարով շատ է նախորդ տարվա ցուցանիշից։ Լրացուցիչ ծախսերի մեծ մասը հատկացվելու է ամերիկյան ՀՀՊ Aegis Ahore ցամաքային տեղակայման համալիրների, նաեւ SM-3 Block 2A նոր հակահրթիռային համալիրների հետագա գնումներին ու տեղակայմանը։ Այս միջոցառումները Ճապոնիան անհրաժեշտ է համարում հյուսիսկորեական սպառնալիքի ֆոնին։

Բացի դրանից՝ Ճապոնիայի ՊՆ-ն մտադիր է մշակել նոր թեւավոր հրթիռ, որը նախատեսված է օդանավերի սարքավորման ու նավերի եւ ցամաքային թիրախների խոցման համար։ Այն նախատեսված է ճապոնական հեռավոր կղզիների պաշտպանության համար։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ