News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է դեկտեմբերի 18-ին ազգային անվտանգության ռազմավարության հրապարակման ժամանակ Չինաստանին մեղադրել «տնտեսական ագրեսիայի» մեջ, հայտնում է Financial Times-ը: Պարբերականի կարծիքով՝ պարոն Թրամփի  ծրագրերը վկայում են «Չնաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ կապն օգտագործելու անընդունակության մասին, որպեսզի Պեկինին համոզի արձագանքել առեւտրի ոլորտում իրավիճակի վերաբերյալ ԱՄՆ մտահոգությանը»:

Պարբերականի աղբյուրները, որոնք ծանոթ են ազգային անվտանգության նոր ռազմավարությանը, հայտնել են, որ Դոնալդ Թրամփը «Չինաստանի նկատմամբ ավելի խիստ դիրքորոշում» կառաջարկի, քան Սպիտակ տան նախորդ վարչակազմերը: «Ազգային անվտանգության ռազմավարությամբ, հավանաբար, Չինաստանը մրցակից կորակվի յուրաքանչյուր ոլորտում: Ոչ միայն մրցակից, այլեւ սպառնալիք, ուստի, այս վարչակազմում շատերի կարծիքով,  հակառակորդ»,- ասել է FT-ի զրուցակիցներից մեկը:

Դեկտեմբերի սկզբին հայտնի է դարձել, որ ԱՄՆ վարչակազմը մերժել է Չինաստանի պահանջը՝ իր շուկայական տնտեսությունը միջազգային առեւտրի կանոններին համապատասխան ճանաչելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ