News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեյցարիայի արտաքին քաղաքականության շահերին ավելի կհամապատասխաներ  երկրի նախագահի ընտրությունը 2 տարով, այլ ոչ 1, ինչպես գործող Սահմանադրությամբ տեղի է ունենում ներկայումս: Դեկտեմբերի 15-ին այսպիսի կարծիք է հայտնել երկրի նախագահ Դորիս Լոյթհարդը, որի պաշտոնավարումն այս պաշտոնում ավարտվում է դեկտեմբերի 31-ին, հայտնում է RTS-ն:

«Նախագահի պաշտոնում 1 տարի աշխատելու դեպքում ձեզ մոտ շփումների կայն ցանց է ստեծվում, դուք շատ եք ճանապարհորդում եւ անձամբ ծանոթանում մեծ թվով նախագահների հետ, բայց դրանից հետո դուք հեռանում եք, իսկ այդ կապերի հետ աշխատում է նոր մեկը: Սա իսկապես այնքան էլ լավ չէ միջազգային շփումների համար»,-ասել է նա:

Շվեյցարիայում նախագահի պաշտոնը հերթագայությամբ զբաղեցնում են Դաշնային ժողովի (կառավարության) 7 անդամները՝ միաժամանակ կատարելով իրենց նախարարական պարտականությունները: Համարվում է, որ այսպիսի համակարգը թույլ է տալիս խուսափել իշխանության չափից ավելի կենտրոնացումից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ