News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ավստրիայում խորհրդարանական ընտրություններից 2 ամիս հետո պահպանողական Ավստրիական ժողովրդական կուսակցությունը համաձայնության է հասել աջ պոպուլիստական Ավստրիական ազատ  կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ստեղծելու հարցում: Դեկտեմբերի 15-ի երեկոյան այս մասին հայտնել են 2 կուսակցությունների առաջնորդները՝ գոծող ԱԳ նախարար Սեբաստյան Քուրցը, որին հանձնարավել է կառավարությունը կազմավորելու գործը, եւ Հայնց Քրիսթիան Շտրախեն, փոխանցում է DW-ն:

Քուրցի խոսքով՝ դեկտեմբերի 16-ին կոալիցիայի ծրագրի եւ ապագա կառավարության կազմի մասին կտեղեկացվի երկրի նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենը, որից հետո կոալիցիոն համաձայնագիրը կներկայացվի 2 կուսակցությունների ղեկավար մարմիններին, որոնք պետք է հաստատեն այն:

Արդեն երկուշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, հնարավոր է, տեղի ունենա 31-ամյա Սեբաստյան Քուրցի երդման արարողությունը որպես կանցլեր: Արարողության հետ միաժամանակ աջ պոպուլիստների քննադատները բողոքի ակցիաներ կանցկացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ