News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լուծարել են 7 կրոնական համայնքներ: Որպես պատճառ նշված է այս համայնքների անհամապատասխանությունը օրենքի պահանջներին, հայտնում է contact.az-ը:

Նույն աղբյուրի  համաձայն՝ գրանցվել է 2 կրոնական համայնք: Գրանցումից զրկված եւ գրանցված համայնքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ չեն ներկայացվում:

Կրոնական համայնքների վերագրանցումը երկրում կատարվում է 2009 թվականից: Այսօրվա դրությամբ՝ գրանցված է 783 կրոնական համայնք, որից 755-ը՝ իսլամական, 278-ը՝ ոչ իսլամական: Երկրում գրանցված է 17 քրիստոնեական, 8 հուդայական, 2 բահայի, 1 կրիշնայական համայնք:

Մի քանի համայնքների չեն վերագրանցել, ինչը նրանք խտրականություն են որակել: Կրոնական համայնքների հետ աշխատանքի պետական կոմիտեն սա պատճառաբանել է օրենսդրության պահանջներին անհամապատասխանությամբ:

ԱՄՆ Պետքարտուղարության զեկույցներում մի քանի անգամ խոսվել է Ադրբեջանում հավատացյալների իրավունքների խախտման եւ մասնավորապես կրոնական համայնքների գրանցումը մերժելու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ