News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ վարչակազմը Deutsche Bank-ին հարցում է կատարել գործարքների վերաբերյալ տեղեկությունների մասին, որոնք ենթադրաբար կապ ունեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի կամ նրա հետ կապված կառույցների հետ, հայտնում է The Wall Street Journal-ը:

Այս հարցը տրվել է հետաքննության շրջանակում, որն անցկացնում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը՝ կապված 2016 թվականին ԱՄՆ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության կասկածների հետ, նշել է պարբերականը:

Ավելի վաղ Ֆլինն իրեն մեղավոր էր ճանաչել ընտրություններին Մոսկվայի հնարավոր միջամտության գործով սուտ ցուցմունքներ տալու մեջ եւ քննության հետ համագործակցելու պատրաստակամություն էր հայտնել:

Դեկտեմբերի սկզբին տարբեր լրատվամիջոցներ հայտնել էին, որ Deutsche Bank-ի ներկայացուցիչներին կանչել են ցուցմունքներ տալու: Պարբերականների տեղեկությունները, թե ինչի հետ էին կաված ծանուցագրեր ստանալը, տարբերվում էին: Վարկածների թվում էր գերմանական ֆինանսական ինստիտուտի կապերը Դոնալդ Թրամփի, ինչպես նաեւ նրա նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթի հետ:

Սպիտակ տունը հերքել էր տեղեկությկունները, որ Deutsche Bank-ի ամերիկյան ներկայացուցչությունը հատուկ դատախազ Մյուլլերից դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել՝ Թրամփի եւ գերմանական ֆինանսական ինստիտուտի միջոցով Ռուսաստանից փողերի հնարավոր լվացման միջեւ ենթադրյալ կապի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Հայաստանի դրամաշրջանառությանը նվիրված ցուցահանդես է կայացել Սիսիանում
Կենտրոնական բանկը Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված…
Ամենաշատ