Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը ընդգծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շրջապատի օլիգարխների դեմ պատժամիջոցները ՌԴ-ին կստիպեն համաձայնվել Ուկրաինայի արեւելքում ՄԱԿ խաղաղապահ առաքելության տեղակայմանը, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:
«Կհրապարակվի ոչ միայն ռուսական ակտիվների ցանկը, այլ նաեւ, ինչպես հասկանում եմ, մեծ թվով ռուսաստանցի օլիգարխների ակտիվների, որոնք կողմ են ռուսական ռեժիմին: Կարծում եմ, որ սա շատ հզոր ցնցում կլինի, որպեսզի Ռուսաստանը ընթանա Դոնբասում ռեալ մանդատի տրամաբանության ճանապարհով»,- շեշտել է Կլիմկինը: Կլիմկինը հայտնել է, որ խոսք է գնում նաեւ նոր պատժամիջոցների մասին: «Տեղյակ եք, որ փետրվարին ռուսական ակտիվների, այդ թվում՝ ռուսաստանցի օլիգարխների դեմ նոր պատժամիջոցները կհրապարակվեն: Կան, իհարկե, նաեւ նոր գաղափարներ: Վերջերս ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանեց, քանի որ Ռուսաստանը խախտում է միջին եւ փոքր հեռահարության հրթիռների պայմանագիրը: Կան, իհարկե, նաեւ քաղաքական ճնշման մեխանիզմներ»,- ասել է Կլիմկինը: